Իրանը 50-60 տոկոսով կրճատել է դեպի Թուրքիա մատակարարվող գազի քանակը՝ 30մլն խմ-ից դարձնելով 14-15 մլն խմ: Արդեն 25 տարի կնքված պայմանագրով Իրանը Թուրքիային մատակարարում էր օրական 30 մլն խմ գազ: Իրանն ասել է, որ այս հարցն ունի «տեխնիկական պատճառներ», ձմռանը, ելնելով եղանակային պայմաններից, գազի արտահանման ծավալները պակասել են: Նման իրավիճակ 25-ամյա թուրք-իրանական գազային առևտրում առաջին անգամ է գրանցվում:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



