Ժամեր առաջ խորհրդարանը հաստատեց 2016թ.-ի պետբյուջեն: Կողմ քվեարկեցին խորհրդարանական խմբակցություններից 2-ը: 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ. ԱԺ-ն ծափահարությունների ներքո ընդունեց պետական բյուջեի նախագիծը:
ԱԺ-ում 2016թ-ի բյուջեին կողմ քվեարկողների քանակն արդեն իսկ վկայում է այն մասին, որ գործադիրի ներկայացրած ֆինանսական գլխավոր փաստաթուղթը հավանության է արժանացել ԱԺ պատգամավորների գերակշռող մեծամասնության կողմից: Հարկ է նշել, որ հազվադեպ են այն նախաձեռնությունները և օրինագծերը, որոնց պատգամավորների գերակշռեղ մեծամասնությունը կողմ է քվեարկում:
Մեծ թվով պատգամավորների կամարտահայտությունը 2016թ-ի բյուջեի նախագծի հաստատման օգտին պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նրանում տեղ են գտել ներկայիս իրավիճակին և հնարավոր զարգացումներին համպատասխանող ցուցանիշներ: Պետք է փաստել, որ առավել ցանկալի կլիներ, որ նախագծում ներկայացված լինեին աճի տեմպերի բարձր ցուցանիշներ, սակայն փաստենք, որ այդ դեպքում ոչ միայն կմեծանային հնարավոր ռիսկերը, այլև զգալիորեն կբարդանար տնտեսության զարգացումը: Միայն իրավիճակի ճշգրիտ դիագնոզը հնարավորություն կտա համապատասխան քայլեր ձեռնարկել թիրախային ուղղություններով գործելու համար:
Հարկ է նշել, որ 2016թ-ի բյուջեի նախագծում հաշվի են առնված առաջին հերթին մեր տարածաշրջւանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները: Կարճաժամկետ հեռնակարում պարզ է, որ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պարագայում ռուբլու փոխարժեքի անկումը և ՌԴ տնտեսական իրավիճակի բարդացումը շարունակելու են իրենց նեգատիվ հետևանքները թողնել ՀՀ տնտեսության վրա, ինչի ապացույցը ՌԴ-ից եկող տրանսֆերտների և առևտրաշրջանառության նվազումն է:
Մյուս կողմից առկա են աշխարհաքաղաքական տարբեր ռիսկեր, որոնք կարող են իրենց ոչ բարվոք ազդեցությունն ունենալ ՀՀ տնտեսության վրա:
Այնուամենայնիվ, իրավիճակին համապատասխան հիմնական ֆինանսական փաստաթուղթը ներկայացնելը չպետք է նշանակի, որ կարելի է հանգստանալ դափնիների վրա կամ, այսպես ասած, բավարարվել ձեռք բերվածով, այլ պետք է հիմք ծառայի աշխատելու այն ուղղություններով, ինչը թույլ կտա ստանալ առավելագույն ցուցանիշ:
Այնուամենայնիվ, իրավիճակին համապատասխան հիմնական ֆինանսական փաստաթուղթը ներկայացնելը չպետք է նշանակի, որ կարելի է հանգստանալ դափնիների վրա կամ, այսպես ասած, բավարարվել ձեռք բերվածով, այլ պետք է հիմք ծառայի աշխատելու այն ուղղություններով, ինչը թույլ կտա ստանալ առավելագույն ցուցանիշ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1656346161311979&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել