
Դեկտեմբերն այն փոքրիկ ժամանակահատվածն է, երբ յուրաքանչյուրի մոտ ցանկություն է առաջանում ամփոփել անցնող տարին, կարգավորել իրենց գործերը ու թեթև մուտք գործել Նոր տարի:
Սա ամենահարմար ժամանակահատվածն է նրանց համար, ովքեր պատրաստվում են սկսել կյանքը նոր էջից:
Եկեք միասին ամեն ինչ կարգի բերենք մինչ սիրելի տոները:
Պլաններ դեկտեմբերի համար
1 Ազատվեք անպետք իրերից
Կոտրված իրեր, անպետք կամ մաշված հագուստ, նվերներ տհաճ մարդկանցից… Ձեր ինչի՞ն է պետք այս ամենը, որոնք արթնացնում են վատ հիշողություններ կամ ուղղակի խանգարում են. Դեն նետեք այդ ամենը: Այդ անպետք իրերը միայն բացասական էներգիա են հաղորդում:
«Մաքրություն» կատարեք նաև Ձեր գլխում: Ցանկալի չէ մտնել նոր տարի վատ մտքերով: Տհաճ հարաբերություններին և աննպատակ ծրագրերին ավելի լավ է հրաժեշտ տալ: Կյանքը մեկն է, և Դուք պետք է փոխեք այն դեպի լավը:
2 Ավարտին հասցրեք բոլոր պլանավորած գործերը
Հավանաբար Դուք դեռ ունեք այնպիսի առաջադրանքներ, որոնք կարող եք ավարտին հասցնել շատ ավելի արագ, քան Ձեզ թվում է: Դեկտեմբերը ձեզ կօգնի: Ապացուցված է, որ նպատակին կարելի է հասնել ընդամենը 72 ժամվա ընթացքում: Մի հապաղեք, լուծեք ձեր կիսատ թողած խնդիրները:
3 Ձեր տանը ստեղծեք Ամանորյա հեքիաթ
Ժամանակն է սովորել զարդարել Ձեր տունը: Դուք դեռ ժամանակ ունեք տոնական ճաշացանկ մտածելու, մթերքներ, ապրանքներ գնելու և տոն ստեղծելու համար:
4 Գնեք նվերներ
Նվերներ ստանալը միշտ էլ հաճելի է: Բայց նվիրելն ավելի հետաքրքիր է: Ցուցակ կազմեք այն մարդկանց, ում ցանկանում եք նվերներ տալ: Պարտադիր չէ, որ դրանք շատ թանկարժեք լինեն: Նույնիսկ Ձեր ձեռքերով պատրաստած անակնկալները կարող են ուրախացնել Ձեր հարազատներին:
5 Իմաստավորեք ապագայի նպատակները
Համարվում է, որ ամենալավ պահերն անսպասելիորեն են գալիս: Դրանում իմաստ կա, բայց միայն հոսանքին համընթաց լողալով՝ Դուք ոչնչի չհասնելու ռիսկի եք դիմում: Կյանքը պետք է մի փոքր պլանավորել, այլ կերպ կյանքն ի՞նչ իմանա՝ ինչով Ձեզ պարգևատրի:
6 Թողեք վատը հետևում
Անցյալը նրանով է լավ, որ այն անցյալում է: Թույլ մի տվեք, որ անցնող տարվա դժվարություններն ու խնդիրները մտնեն նոր տարի: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք, հաշտվեք: Եթե ինչ-որ մեկը նեղացրել է, ներեք: Եթե ինչ-որ մեկը գնացել է Ձեր կյանքից, բաց թողեք: Հավատացեք, ազատվելով հնից՝ Դուք ձեռք կբերեք ավելի լավ պարգևներ:
Մի մոռացեք նաև երազել: Ասում են՝ մեր երազանքները լավ հատկություն ունեն. դրանք կատարվում են: Եղեք լավատես, և ճակատագիրն անպայման կժպտա ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



