Hovik-AbrahamyanԱզգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը:  Խորհրդարանը շարունակում է 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տարեկան բյուջեն երբեք հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների  հնարավորությունների եւ ցանկությունների համադրամ փաստաթուղթ է»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի պնդմամբ` կարելի էր ունենալ այլ մարտավարություն, ամրագրել շատ ավելի  հավակնոտ նիշ, միաժամանակ հիմնավորելով, թե ինչու հնարավոր չեղավ իրականցնել: «Բյուջետային քննարկումների ժամանակ եղել է այդպիսի մոտեցում`գնալ ռիսկի աճը կանխատեսել, ոչ թե  իրատեսական 2,2 տոկոս, այլ՝ ավելին: Բայց իմ մոտեցումներն ամփոփող են` իրավիճակի ճշմարիտ ներկայացում»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Երկրի տնտեսական վիճակի վրա էապես ազդել են նաեւ արտաքին մարտահրավերները. «Այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում: Դրա համար է մինչև 2025 թ.-ը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որը հաստատվել էր 2014թ.-ին: Կսկսենք համապարփակ համակողմանի վերանայման գործընթաց»:
Խոսելով տարվա տնտեսական զարգացումներից` ասաց. «Տարվա ընթացքում արտաքին շոկերն իրական լարվածություն ստեղծեցին ՀՀ տնտեսական կայունացման համար: Գործընկեր երկրներում ստեղծված տնտեսական անկումը ազդել է նաեւ մեր տնտեսվարողների եկամուտների վրա»:
Անդրադառնալով ՀՀ տնտեսությանը` նշեց, որ ինը ամիսների ընթացքում գրանցվել է 3,5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Հիմնական աճը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում:
«Դա միայն բնության բարենպաստ պայմաններով չէր պայմանավորված, կան բազմաթիվ այլ գործոններ` ներդումներից սկսած մինչև հողատարածքների մշակում»,-ասաց Գործադիրի ղեկավարը:
Խոսեց վարկերից, սոցիալական ծրագրերի իրականացումից, էներգետիկ զարգացմանն ուղղված քայլերից եւ այլն:
Ամփոփելով` վարչապետը  վսհատեցրեց, որ կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը եւ քաղաքական կամք այն իրականցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել