Panorama.am-ը գրում է.
«Շփման գծում արդեն մեկուկես տարի է պահպանվում է լարվածությունը: Ադրբեջանական ոչ մի արարք անպատիժ չի մնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Ըստ նրա, լարվածության ֆոնի վրա շարունակվում է բանակցային գործընթացը, միջազգային կառույցների ներկայացուցիչները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անում են համապատասխան հայտարարություններ:
«Համանախագահներն անում են ընդհանուր բնույթի հայտարարություններ, բայց երկու հայտարարությունում հստակ շեշտադրված է, որ ադրբեջնական կողմն իր վարքագծով չի նպաստում ու չի ստեղծում նպաստավոր պայմաններ, հանդես չի գալիս որպես բանակցային կողմ, որը նպաստում է կառուցողական գործընթացին»,- նշեց քաղաքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել