Tert.am-ը գրում է.
Նա նշեց, որ այնպիսի տպավորություն չի ստացել, որ երկու անգամ ավելի «այո» քվեարկողներ են եղել: Ըստ նրա՝ հասարակության մեջ չկա վստահություն այդ արդյունքների նկատմամբ: «Եվս մեկ՝ավելորդ անգամ, ընդգծվեց հստակ ձևավորված անվստահությունը: Այս հանրաքվեն, թեև որոշ առումով օրինական է եղել, սակայն լեգիտիմ են համարվում այն արդյունքները, որոնք վստահություն ներշնչող արդյունք են լինում»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ այս ընտրություններն իշխանության համար չի կարող հաղթանակ համարվել, քանի որ հասարակությունը չի վստահում այդ արդյունքներին:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների գնահատականներին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ բավականին հստակ ձևակերպումներ են հնչել: «Իրենք շեշտը դրել են մեր ցավոտ կետերի վրա: Ես ավելի շատ գոհ եմ այս տարվա ձևակերպումներից, քան մինչ հիմա ինչ եղել է»,-ասաց նա:

«Հիասթափվելու համար պետք է նախ հիացած լինել, սակայն որքան իշխանությունը պակասեցնում է  վստահությունը, դա չի վերածվում ընդդիմության նկատմամբ վստահության»,- խոսքը եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել