Life.panorama.am-ը գրում է.
Քիմը և Քանյեն իրենց տղային անվանել են Սեինտ, որը անգլերենից թարգմանվում է որպես «սուրբ»:
Ինտերնետում օգտատերերն ակտիվորեն քննարկում են Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեստի նորածին տղայի անունը, որը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 5-ին:
Այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին նորածնի անունը, Instagram և Twitter սոցիալական ցանցերում սկսեցին հաղորդագրություններ հայտնվել, որոնցում ծաղրում էին զույգի ընտրությունը: Երկրպագուները նաև հիշել են Քանյե Ուեստի՝ «Ես Աստված եմ» երգը, որը թողարկվել էր եկել 2013թ.-ին:
Քիմ Քարդաշյանը մինչև հիմա գտնվում է Լոս-Անջելեսի հիվանդանոցում, որտեղ մեկ օրը արժե չորս հազար դոլար: Ինչպես հայտնում է TMZ-ն, Քիմը ծննդաբերել է բնական ճանապարհով, ծննդաբերությունը երկար ու ցավոտ է եղել: Հաղորդվում է, որ Քարդաշյանը ծննդաբերության ընթացքում որոշ խնդիրներ է ունեցել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/09/kim/420599
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



