Panorama.am-ը գրում է.
2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 1.7%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 2.8-27.5%  գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից  5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.5% գնաճ, 6-ում՝ 5.1-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.4% գների նվազում, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 27.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ պղպեղի՝ 64.9%, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, վարունգի՝ 2.0 անգամ, լոլիկի՝ 2.1 անգամ, սմբուկի 2.4 անգամ գնաճով: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սնկի գինն աճել է 1.4%-ով, սխտորինը՝ 2.3%-ով, կանաչ սոխինը` 3.3%-ով, գազարինը՝ 6.0%-ով, ճակնդեղինը՝ 7.8%-ով, խառը կանաչեղենինը՝ 11.7%-ով, գլուխ սոխինը՝ 15.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ծաղկակաղամբի՝ 42.0%, կաղամբի՝ 11.3%, կարտոֆիլի` 4.7%, բողկի 4.0% գնանկում:
Ըստ ԱՎԾ-ի՝ մրգի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 15.7%, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 5.1% գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մանդարինի գինը նվազել է 29.7%-ով, ընկույզի միջուկինը՝ 26.8%-ով, արքայանարնջինը՝ 25.5%-ով, նարնջինը` 13.6%-ով, կիտրոնինը՝ 9.6%- ով, նռանը՝ 4.1%-ով, ադամաթզինը՝ 0.8%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել