Ավստրիական ոստիկանությունը բախվել է փողերի լվացման բավական անսովոր մի դեպքի։ Բանն այն է, որ Վիեննայում Դանուբի ափին զբոսնելիս մի երեխա գետի մեջ 100 և 500 եվրո հիշեցնող թղթի կտորներ նկատեց։
Փողերն իրականում իսկական էին։ Ոստիկաններին ահազանգել էին մոտակայքով անցնող մարդիկ, ովքեր տեսել էին գետը նետվող տղային և մտածել էին, թե նա ինքնասպանության փորձ է անում։ Այնինչ, երեխան լողացող փողերի հետևից էր գնում։
Ընդհանուր առմամբ գետում հայտնաբերվեց 100.000 եվրո գումար, որի սեփականատիրոջ հայտնվելու դեպքում 5-10%–ը բաժին կհասնի տղային, իսկ չհայտնվելու դեպքում` ամբողջությամբ։








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



