ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, ինչպես նաև՝ Ռումինիայի ռազմա-ծովային ուժերը համատեղ զորավարժություններ են իրականացրել, հայտնում է Russia Today-ը:
Զորավարժությունները անց են կացվել Սև ծովի արևմտյան հատվածում: Նշված երկրների ռազմա-ծովային ուժերի նավերը փոխգործակցության սխեմայով են գործել՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների համաձայն:
Ուկրաինայի ՊՆ-ից մանրամասնել են, որ իրականացվել են PASSEX տիպի զորավարժություններ՝ նշված երկրների վերջրյա նավերի մասնակցությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/09/Joint-drills/1868549
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել