Ներկայիս իրավիճակը, սխալվելու չնչին հավանականությամբ, կարող ենք համեմատել 19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում և ընդհանուր առմամբ Արևմտյան Հայաստանում տիրող ծանր դրության հետ:
Չնայած դարերի հեռավորությանը՝ նկատվում են գրեթե նույն ախտանիշները, այն է՝
- անգրագետ և դրսից փրկություն ակնկալող ժողովուրդ:
- հանցավոր վարչակազմի հետ համագործակցող մեծահարուստների խավ և հոգևորականներ:
- առաջադեմ գաղափարներով տոգորված ուսյալ երիտասարդներ, որոնք մի կողմից փորձում են կրթել ժողովրդին, իսկ մյուս կողմից հանդիպում են խավարամիտ զանգվածների կտրուկ դիմադրությանը:
1863 թվականին Աբդուլ Համիդի կողմից վավերացված Ազգային սահմանադրության շուրջ ծավալված սուր պայքարն ուղիղ համեմատական է ներկայիս իրավիճակին:
Որքան էլ որ զավեշտական չհնչի, բայց նույնիսկ պետականության գոյության փաստը ոչ մի էական փոփոխություն չի արձանագրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/921716071255755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել