Միակ ցուցանիշը, որ ամեն ամիս շարունակում է հաստատուն աճել, Հայաստանի պարտքի չափն է: Տասն ամիսների արդյունքով Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 4 միլիարդ 827 մլն դրամ: Միայն հոկտեմբերին Հայաստանի պարտքն աճել է 48 մլն 496 հազար դոլարով: Ի դեպ, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը ստորագրել է 15 վարկային համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Այդ գումարների մի մասը նոր-նոր պետք է ստացվի, ուստի արդեն իսկ կարող են կանխատեսել, որ տարեվերջին Հայաստանի պարտքն էլ ավելի կաճի և կգերազանցի հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը: Հարկ է նշել, որ ներկա վիճակում Հայաստանի պետական պարտքը ՀՀ պետական բյուջեն գերազանցում է մոտ երկու անգամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/917671994990663
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել