Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հայտարարությունը, թե Հայաստանը հավակնում է զբաղեցնել ռուսական շուկայում թուրքական ապրանքների տեղը, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը բարձրագոչ է համարում և նշում, որ եթե Հայաստանը կարողանա թուրքական ապրանքների 10 տոկոսն էլ արտահանել, բավական մեծ գործ արած կլինեն:
Tert.am-ի հետ զրույցում նա միաժամանակ հավելեց, թե դա պետք է կազմակերպեն մյուս գյուղատնտեսական տարում, իսկ մինչ այդ՝ նախատոնական շրջանում չեն կարող օգտվել թուրքական ապրանքների ռուսական սանկցիաներից, քանի որ նախապես չէին կարող իմանալ, որ նման իրավիճակ կարող է լինել:
«Հանրապետությունը պատրաստ չէ, որովհետև չգիտեինք, որ թուրքական արտադրանքն այս օրը կընկնի, բայց ունենք հաջորդ տարի լուրջ ծրագրեր անելու հնարավորություն: Գիտելիքներ են պետք, բնագավառին տիրապետել է պետք և հաջողությունը մերը կլինի, լուրջ շուկա կունենանք, լուրջ պայմանագրեր կլինեն: Կարծում եմ՝ ժամանակը պետք է ճիշտ օգտագործեն, բայց որ լուրջ ազդեցություն կարող ենք ունենալ ռուսաստանյան շուկայի վրա, ինչ Թուրքիան է ապահովում՝ իհարկե ոչ»,-ասաց նա:
Իսկ մինչ այդ, ըստ նրա, թերևս պահեստավորված արտադրանքից կարող են արտահանել այն, ինչ ունեն, այսինքն՝ խնձոր և խաղող, ինչն էլ նա չնչին է համարում ռուսական շուկայի համար: Բերբերյանը կոնկրետ կարտոֆիլի արտահանման հնարավորություն չի տեսնում, քանի որ ռուսական կարտոֆիլի բերքն է նախ լավ եղել, հետո էլ՝ կարտոֆիլի շուկան ամբողջությամբ զբաղեցնում է վրացական արտադրանքը: Իսկ մինչև նման զարգացումներն էլ հայկական կաղամբը բավական լավ արտահանվել է ռուսական շուկա:
Գյուղատնտեսի խոսքով՝ օրինակ հաջորդ տարվա համար նախատեսվում է մինչև 10 հազար տոննա վաղահաս կարտոֆիլ արտահանել ՌԴ, ինչն իրատեսական է, քանի որ Հայաստանը մոտ 45 օր առաջ է գտնվում և այդքան օրերի ընթացքում կարող են հասցնել արտահանել:
«Կարծում եմ՝ նաև լոլիկի արտադրությունը հաջորդ տարվա համար կարող են վերականգնել, ոչ թե թվերով, այլ՝ իրական լոլիկը: 700-800 մլն-ի թուրքական արտադրանքից 600-ը լոլիկին է բաժին հասնում»,-ասաց նա:
«Կարծում եմ՝ նաև լոլիկի արտադրությունը հաջորդ տարվա համար կարող են վերականգնել, ոչ թե թվերով, այլ՝ իրական լոլիկը: 700-800 մլն-ի թուրքական արտադրանքից 600-ը լոլիկին է բաժին հասնում»,-ասաց նա:
Իսկ գինու կամ կոնյակի շուկայում, որը գործարանների պահեստներից չեն կարողանում բավականաչափ արտահանել, ըստ Բերբերյանի՝ թուրքական ապրանքի կասեցումը դեր չունի:
«Երբ որ մի շուկայում կա լատինամերիկյան խմիչքը, որը մանրածախ գներով արժի 200-200 ռուբլի և բուլղարական խմիչքը, որն արժի 220-250 ռուբլի, բնականաբար 350-400 ռուբլիանոց ամենաէժան գներով գինին չի կարող մրցունակ լինել: Իսկ թուրքական գինեգործությունը միշտ էլ հետ է ընկած»,-ասաց նա:
Բերբերյանն այս ամբողջ գործընթացից մեկ վտանգ էլ է նկատում. «Օրինակ` մեզ չի՞ անհանգստացնում, որ թուրքական բեռները Վրաստանում մնալուց հետո հայտնվեն հայկական շուկայում: Այսինքն՝ դատարկվի Վրաստանում, հետագայում հայտնվի հայկական շուկայում, որովհետև այսօր ինֆորմացիա ունեմ, որ շատ սեփականատերեր չեն կարողանում սահմանն անցնել և պատրաստ են շատ էժան գնով դատարկել, թողել-գնալ»,-ասաց նա:
Իսկ թե հնարավո՞ր չէ, որ թուրքական ապրանքը ադրբեջանականի անվան տակ կարող են ձևակերպել և անցկացնել, Բերբերյանը նշեց, թե դժվար թե այդ ինֆորմացիան ռուսական կողմը չունենա և ըստ այդմ էլ հետևողական չլինի:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/08/berberian/1863456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել