Բացեք, էսօրվա բանկի կողոպուտի մասին լուրերի քոմենթները կարդացեք։ 80%-ն ասում է՝ լավ են արել, կամ արդարացնում են դա անողին (անողներին):
Այ սա է երկրում սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակի իրական գնահատականը։ Մարդիկ հասել են էն վիճակին, որ պատրաստ են արդարացնել հանցագործությունը, անգամ տեռորը (մանավանդ եթե դա ուղղված լինի իշխանությունների դեմ): Հիշեք զինված խմբի դեպքի արձագանքները:

Իսկ դուք խոսում եք տնտեսական աճից, սահմանադրական փոփոխություններ եք անում, ուրախանում, որ Այո-ն ապահովեցիք՝ մարդկանց իրար թշնամացնելով, ու դա հերիք չի՝ լոլոներ եք կարդում փայլուն ապագայի մասին։
Լավ, դուք իրո՞ք չեք հասկանում, որ գնալով մոտեցնում եք էս երկիրը անդունդին։ Թե՞ ձեր ուզածն էլ հենց էդ է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/651201181687502?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել