Yle-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Պետերի Օրպոն հայտարարել է փախստականներին ընդունելու երեք կենտրոն փակելու մասին։ Պլանավորված է կենտրոնները փակել 2015 թվականի վերջին ու 2016 թվականի սկզբին։Հաղորդվել է նաև, որ մայրաքաղաքային շրջանում ի հայտ կգան արտաքսող կենտրոններ։ Դրանցից առաջինը կսկսի գործել անմիջապես և նախատեսված կլինի այն անձանց համար, որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք։
Երկրորդում կպահվեն այն փախստականները, որոնք մերժում են ստացել ապաստան ստանալու հարցում և սպասում են արտաքսման։ Այն կբացվի հունվարին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



