Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է անօդաչու թռչող սարքերով արված ամենահիշվող ու հաջող լուսանկարները:
Պարբերականը նշում է, որ այդպիսի լուսանկարները #fromwhereidrone հեշթեգով վերջերս պարզապես հեղեղել են Instagram-ը:
Առաջին անգամ այդպիսի լուսանկար մեկ տարի առաջ համացանցում հրապարակել է 33-ամյա լուսանկարիչ Դիրք Դալասը, և այդ ժամանակվանից ի վեր դրանք վիրուսային տարածվածություն ունեն:
Անցած տարի դրոններով արված լուսանկարներ հրապարակել է ավելի քան տասնյակ հազարից ավել օգտատեր:
Լուսանկարները ներկայացնում են մի շարք տեսարժան վայրեր ու տեսարաններ «թռչնի աչքով» ամբողջ աշխարհից՝ Կալիֆոռիայից, Դելիից, Մալդիվների ափամերձ շրջանից, Ավստրալիայից:















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել