Ինչո՞ւ են առաջանում մաշկային բորբոքումներն ու այտուցներըBarometer.am-ը գրում է.

Դեմքի մաշկն առողջ պահելու և երիտասարդ պահելու համար առաջին նախապայմանը դիմահարդարումը ճիշտ հեռացնելն է: Անհրաժեշտ է խուսափել կոսմետիկական կաթով դեմքը լվանալուց: Դրանից ծակոտիները փակվում են, իսկ մաշկը դադարում է շնչել: Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ հենց դրա հետևանքով են առաջանում: Ավելի նախընտելի է օգտագործել կոսմետիկական օճառներ: Ջուրը, որով պետք է լվացվեք, պետք է լինի սենյակային ջերմաստիճանին համապատասխան: Չափից ավելի տաք կամ սառը ջրից մաշկը վնասվում է՝մաշկը չորանում է, թեփոտում է և այլն:

Շատ հաճախ էլ մաշկի որակը վատանում է, երբ երիտասարդները սկսում են շիճուկներից ու հարթեցնող քսուքներից դիմակներ օգտագործել: Մաշկը ձգող կամ ակտիվ նյութեր պարունակող դիմակներից նախընտրելի է օգտվել 30-ից հետո: Իսկ մինչև այդ տարիքը բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը և քամուց, արևից, փոշուց վնասակար ազդեցություններից պաշտպանելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել