Ռոննի Վուդը կրկին հայր է դառնալու (ֆոտոշարք)Life.panorama.am-ը գրում է.

Լեգենդար The Rolling Stones խմբի կիթառահար Ռոնի Վուդը պատրաստվում է  կրկին վայելել հայր դառնալու բերկրանքը։ 68-ամյա երաժիշտի 37-ամյա կինը՝ Սալլի Վուդը, հղի է։

«Սալլին և Ռոննին ուրախ են տեղեկացնել, որ նրանք սպասում են երկվորյակների ծնունդին 2016 թվականի հունիսին։ Նրանք շատ հուզված են այս գեղեցիկ լուրից»,- ասել է  խմբի ներկայացուցիչը։

Սալին և Ռոննին ընկերներ են եղել 9 տարի, սակայն 2012 թվականին նրանց միջև սկսվել են ռոմանտիկ հարաբերություններ։ Երկվորյակները կլինեն նրանց համատեղ առաջին երեխաները։

Նախկին ամուսնություններից Վուդը ունի 4 երեխա՝ 39-ամյա Ջեսին, 36-ամյա Լեան, 30-ամյա Թայրոնը և 41-ամյա Ջեյմին։

Салли и Ронни Вуд

Салли и Ронни Вуд
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել