Դեկտեմբերի 7-­ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի և հայկական պատվիրակության միջև հանդիպում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքը, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ ԵՆԲ նախագահն ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ­-ի մասնակցության նշանակալի առաջընթացը։
Երկու կողմերը քննարկել են արևային էներգիայի բնագավառում ԵՆԲ կողմից Հայաստանում համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Տեղի է ունեցել նաև այցելություն արևային մարտկոցների ու բարձր արդյունավետությամբ վահանակների արտադրությամբ աշխարհում հայտնի Global BOD Group ընկերություն, որի հետ հայկական «Simartek» ընկերությունը ստորագրել է արևային էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր։
Ընդանուր առմամբ հանդիպումն ունեցավ դրական արդյունք: Մասնավորապես՝ ԵՆԲ օժանդակությամբ Հայաստանում կիրականացվի գինեգործության զարգացման ծրագիր, որտեղ մասնավոր հատվածին օժանդակություն կտրվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել