Անցած հարցազրույցի արձագանքները դեռ լիարժեք չմարսած՝ Տիգրան Խզմալյանը կրկին հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին:
Չեմ ուզում երկար-բարակ անդրադառնալ Խզմալյանի հարցազրույցի մանրամասներին, կետերին, միայն մի բան կասեմ, որ եթե ինքը լիներ ադեկվատ սթափ ու գիտակից անձնավորություն, ապա շատ բաներ չէր փոխանցի ադրբեջանական քարոզչամեքենային:
Այստեղ կարելի է երկու դեպք քննարկել.
1. Եթե առանց հասկանալու է այս կիսաընդիմադիրը ջուր լցնում haqqin-ի ջրաղացին, ապա առնվազն անմեղսունակ է և իրավունք չունի այլևս ներկայանալ որպես հասարակական գործիչ, քանի որ միայն անմեղսունակ թյուրիմածությունը կարող է նման ակնհայտ ու պարզ նրբությունները չհասկանա: Հետևաբար նա գործիչ կոչվելու իրավունք չունի:
2. Եթե գիտակցաբար է անում, ապա նախ կարծում եմ, որ ոչ ոք դեմ չի լինի, եթե նրան անվանենք դավաճան, քանի որ միայն դավաճանը կարող է գիտակցելով Ալիևի կլանին քարոզչածառայություն մատուցի:
Վերոհիշյալ կինոռեժիսոր, հասարակական գործիչ, դերասան, վարպետ. ֆբ ակտիվիստ, սվաղչի, գորգագործ, դուքս չհիմնավորված լիբերալակերպը կարծես ինչ-որ բան շփոթում է: Խզմալյանն իր հարցազրույցում համեմատականներ է տանում դեկտեմբերի 7-ի զոհվածների ու նավթահորում մի քանի հոգի մահացածների միջև: Նախ ի՞նչ իմաստ ունի նավթահորում զոհվածների ու դեկտեմբերի 7-ի զոհերի թեմաները բերել ու նույն հարթության վրա դնել: Նավթահորում մահացածների թիվը մոտավորապես 32 է եղել, 88-ի երկրաշարժի զոհվածների թիվը հասնում էր 25000-ի:
Խզմալյա՛ն, եթե Բեսոնն իմանար, որ դու էլ ես ռեժիսոր, կարծում եմ՝ կթողներ աշխատանքն ու կզբաղվեր հավաքչությամբ կամ կինքնահրկիզվեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1514459745521181&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել