«Մոնա Լիզայի» տակ մեկ այլ դիմանկար են հայտնաբերելLife.panorama.am-ը գրում է.
Ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոնտեն պնդում է, որ Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը մի քանի շերտ ունի, և բոլորին հայտնի կտավի տակ նա գտել է իրական Լիզա Գերարդինի պատկերը: Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Լուվրի աշխատակիցները դեռևս հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ: 
 
Պասկալ Կոնտեն արդեն ավելի քան 10 տարի հետազոտում է «Մոնա Լիզա» կտավը նորարարական սարքով: Կոնտեի խոսքերով՝ հետազոտման նոր եղանակը թույլ է տալիս կտավն ուսումնասիրել ըստ շերտերի։
 
Մյուս շերտում պատկերված կինը նայում է դեպի կողք և նա չի ժպտում Ջակոնդայի հայտնի ժպիտով: Օքսֆորդի համալսարանի մշակույթի պատմության պրոֆեսոր Մարտին Կեմպը վիճարկել է այն, որ ներքևի շերտում պատկերված կինը իրական Լիզա Գերարդիի պատկերն է: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել