habibullah_seyyari_121115Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերի ջանքերով ապահովվել է Հորմուզի նեղուցի անվտանգությունը։
Սայարիի խոսքով՝ Իրանի ռազմածովային ուժերն իրականացնում են երկրի ծովային սահմաններն ու ծովերում Իրանի շահերը պաշտպանելու ռազմավարական գործառույթներ։
Սայարին ընդգծել է, որ Իրանի ռազմածովային ուժերի բոլոր սարքավորումները տեղական արտադրության են, և որ Իրանի ռազմածովային ուժերն Իրանը պաշտպանում են թշնամիների ամեն տիպի սպառնալիքներից:
«Իրանի ռազմածովային ուժերը մեծապես ներկայացված են Պարսից ծոցում, ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում ու Ադենի ծովածոցում»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել