Երբ պետությունը հայտնվում է ծանր պայմաններում, մարդիկ հիմնականում ունենում են երեք ընտրություն՝ հաշտվել իրականության հետ, պայքարել կամ հեռանալ: Բոլոր հեղափոխական ազգերն ունեն մի ընդհանրություն. նրանք, թեկուզ մեկ անգամ ընտրել են պայքարի ուղին, որոշել են չհամբերել: Հայաստանում, մարդկանց մեծ մասը կամ հաշտվում է իրականության հետ, կամ հեռանում: Հայաստանում անհամբերությունը դրսևորվում է հեռանալով՝ որպես ըմբոստություն, որպես բողոք: Ես գնում եմ ու շրխկացնում եմ դուռն իմ հետևից. ես հրաժարվում եմ համբերել: Իսկ ի՞նչ, եթե մարդիկ հրաժարվեն համբերել՝ Հայաստանում մնալով: 1998 թվականից մինչ այսօր պաշտոնական տվյալներով Հայաստանից անվերադարձ հեռացել է 366.195 մարդ: Այս մարդկանց մեծ մասը երկրից հեռացել է, որովհետև դադարել է համբերել, դիմանալ: Ի՞նչ կլիներ, եթե նրանք դադարեին համբերել՝ Հայաստանում մնալով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/756388771160385?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել