Հանրաքվեից հետո կառավարությունը չի լուծարվում, մենք աշխատում ենք, դեռ մինչև 2017-ի ընտրությունները կաշխատենք, իսկ հետո կապրենք՝ կտեսնենք: Լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե 2017-ից հետո ո՞ր պաշտոնն է զբաղեցնելու:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ գործող նախագահը 2017-ից հետո դառնա վարչապետ, փոխարինի իրեն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Երբեք մի ասեք՝ երբեք»:
Երբ լրագրողները խնդրեցին ավելի մանրամասն ներկայացնել կուլիսային խոսակցությունները և հայտնել՝ ի՞նչ թեկնածուով է ՀՀԿ-ն ներկայանալու խորհրդարանական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանը զարմացավ. «Մենք շատ բան ենք քննարկում, բայց… Կապրենք կտեսնենք: Դուք բանիմաց մարդիկ եք, գիտեք, որ հաջորդ վարչապետին ընտրում է այն քաղաքական ուժը, որը մեծամասնություն է լինելու խորհրդարանում: Եթե Հանրապետականը հաղթի, կորոշի ով կլինի վարչապետ»:
Հովիկ Աբրահամյանը շեշտեց նաև, թե Նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր վերջին հարցազրույցում հստակ մեսիջ է ձևակերպել, որ ինքը մինչև 2018թ.-ի վերջին օրը աշխատելու է որպես նախագահ: Հարցին՝ ի՞նչ է անելու դրանից հետո, վարչապետը պատասխանեց. «Դրանից հետո ես ի՞նչ իմանամ»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/08/abrahamyan/1868098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



