_87090028_58caba82-71cc-4a2f-a065-d0a7e3de9799Պեկինի իշխանություններն արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում այն բանից հետո, երբ երկուշաբթի Չինաստանի մայրաքաղաքում առաջին անգամ սմոգի պատճառով հայտարարվեց վտանգավորության «կարմիր» մակարդակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ժամանակավորապես դադարեցվել է շատ գործարանների և ֆաբրիկաների աշխատանքը, մի քանի օրով դադարեցվել են շինարարական աշխատանքները: Ոստիկանությունը կարգավորում է ավտոմեքենաների թիվը ճանապարհներին. մեքենաները պետք է սովորականից երկու անգամ պակաս լինեն:
Քաղաքում փակ են դպրոցները: Սպասվում է, որ սահմանված սահմանափակումները կգործեն մինչև հինգշաբթի:
Օդերևութաբանների տվյալներով՝ Չինաստանի մայրաքաղաքին սպասվում է մթնոլորտի աղտոտվածության այդպիսի մակարդակով մի քանի օր: Հինգշաբթի օդերևութաբանները խոստանում են ցուրտ մթնոլորտային ալիք, որը պետք է մաքրի օդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել