261599«Սան Պուլու»-ի հարձակվող Պատոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում:
Նշվում է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Բարսելոնա»-ին առաջարկել են Պատոյի ծառայությունները, սակայն կատալոնացիները դեռ վերջնական որոշում չեն կայացրել բրազիլացու տրանսֆերի հարցում:
«Կորինտիանս»-ը, որին պատկանում է Պատոյի տրանսֆերը, պատրաստ է վաճառքի հանել այն: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել