Wedding.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է իր անձնական կյանքի մասին` հայտնելով, որ կես տարի առաջ ամուսնացել է: Բռնցքամարտիկի ընտրյալի անունը Մերի է: 

Boxen 30.03.2012,  Arthur Abraham

Աշխարհի չեմպիոնը հայտնել է, որ իր կինը դեռ ուսանող է, սովորում է ԵՊՀ-ում: Մերիի հետ ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով: 

Ավելի վաղ, մամուլում լուրեր էին տարածվել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն ամուսնացել է հայուհու հետ, ով ՀՀ-ում բնակվում է Նոր Նորքում: Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել՝ ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվել, որ ամուսնությունը հույժ գաղտնի է պահվում: 

arthur_abraham_3

Սակայն ինչպես նշել է Արթուրը, ոչինչ գաղտնի չի պահվում, այլ նա պարզապես չի ցանկանում հանրայնացնել իր անձնական կյանքը:

arthur1

Հ. Գ. Որոշ ժամանակ առաջ Արթուր Աբրահամին նկատել էին մի գեղեցկուհու ուղեկցությամբ, սակայն մենք միայն կարող ենթ ենթադրել, որ հենց նա է գերել բռնցքամարտիկի սիրտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել