«Սելտա»-ի հարձակվող Նոլիտոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում: Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբը 19 մլն եվրո է առաջարկում 29-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց:Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նոլիտոն կարող է «Բարսելոնա» տեղափոխվել, որի սան է հանդիսանում:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նոլիտոն 14 հանդիպում է անցկացրել, 8 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել