394Araratnews.am-ը գրում է.
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ի 4-րդ տուրում ևս կիսեց միավորը մրցակցի հետ: Մրցաշարի այս տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սև խաղաքարերով և գրոսմայստերները պարտիայի 33-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի միայն 2 միավոր: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել