Սան Ֆրանցիսկոյից Փարիզ ուղևորվող Air France-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ օդանավի սրահում պայթուցիկ սարքի մասին հաղորդագրության պատճառով։Airlive.net ավիացիոն պորտալի փոխանցմամբ՝ օդանավը շրջապատվել է ոստիկանության աշխատակիցներով։
Ուղևորները փոքր խմբերով լքում են օդանավի սրահը, յուրաքանչյուրին դուրս գալիս ստուգում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել