Տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սպառողական գների ինդեքսը 12-ամսյա հատվածում կազմել է ընդամենը 1,2 տոկոս։ Եթե այս ցուցանիշը համադրենք նախորդ տարվանի հետ, ապա կտեսնենք, որ այս տարի գնաճն անհամեմատ ցածր է եղել:
Ըստ վիճակագրական ծառայության՝ այս տարվա նոյեմբերին գնանկում է արձանագրվել պարենային ապրանքների շուկայում: Իհարկե, շուկայում արձանագրված գնանկման պատճառներից մեկը գյուղատնտեսական ապրանքների գնային փոփոխություններն են:
Աննախադեպ գնանկում է արձանագրվել մրգի շուկայում, որտեղ այդ ցուցանիշը մոտենում է 16 տոկոսի։ Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային շուկաներում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 9,4 տոկոս գնանկում։ Հետ չեն մնացել նաև մսամթերքի, բուսական և կենդանական յուղերի շուկաները:
Ինչ վերաբերում է հեռանկարային կանխատեսումներին, ապա ԿԲ-ն վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին գնաճը կգտնվի ցածր մակարդակի վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528030800851402&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել