Ժամանակակից իրողությունները ավելի խիստ են դարձնում բժիշկների պատրաստմանն ուղղված պահանջները, ուստիև դրանց համապատասխանելու, ժամանակին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է կատարելագործվել ու նոր տեխնոլոգիաներ յուրացնել: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Ավելի քան 9 տասնամյակների ընթացքում բուհն անցել է փառավոր ճանապարհ` դառնալով մեր երկրի ու տարածաշրջանի բարձր վարկանիշ ունեցող և խոշորագույն գիտական ու կրթական հաստատություններից մեկը: Այստեղ պատրաստվել են տարբեր մասնագիտացումների տեր բժիշկներ, մասնագետներ, ովքեր իրենց նշանակալից ավանդն են ներդրել և այսօր էլ շարունակում են ներդնել մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու գործում: Ավելի քան 20 տարի համալսարանը նաև ռազմական բժիշկների պատրաստման բազա է, և այսօր հայկական զինուժի բուժանձնակազմի զգալի մասը հենց այս բուհի շրջանավարտ է:
Ներկայումս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաստատուն պետական ու հասարակական ճանաչում ունի, որի ապացույցը նրա բարձր վարկանիշն է թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Այն բարձրակարգ մասնագետների պատրաստման ժամանակակից բազմամակարդակ համակարգ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



