Ռոբ Գոնսալվես «Երիտասարդ լուսնի խավարումը» |
Փոքրիկ կանաչ թրթուրը վերջապես մագլցելով հասավ ծառի գագաթին:
Հավատալով ինչ-որ մեկի պատմածին, թե ծառի գագաթին են աճում ամենաքաղցր և ամենահյութեղ տերևները`նա սողացել էր դեպի վեր գիշեր և ցերեկ այն պահից, երբ լույս աշխարհ էր եկել: Նա սողացել էր` հաղթահարելով իր ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները, շրջանցելով հաստ ճյուղերը, և կանգ էր առել միայն նրա համար, որ սնվի՝ լցված հավատով, որ այնտեղ`վերևում, նրան է սպասում երջանկությունը:
Սակայն նրա հույսերը փլուզվեցին, և հիմա, գտնվելով ամենագագաթին, նա թախիծով լցված նայում էր շուրջը, որտեղ նրան շրջապատում էին միայն չոր ու դեղնած տերևները: Հուսահատություն իջավ նրա վրա, որովհետև հետ սողալու ուժ այլևս չուներ:
Անելանելիությունից նա կուչ եկավ բոժոժի նման, և իր հետ կատարված անարդարությունից նույնիսկ պատրաստվեց լաց լինել: Ամեն վայրկյան, սպիտակ և կպչուն թելերը ավելի ու ավելի էին ծածկում թրթուրին:
Նա կամաց-կամաց քնեց և չէր էլ կարող պատկերացնել, որ շատ շուտով կվերածնվի` կերպարանափոխվելով մի սքանչելի թիթեռի և կկարողանա գտնվել ամենամոտը վառ և վեհապանձ ԱՐԵՎԻՆ: Նրա ճիգերը ապարդյուն չէին: Նա առաջինը կսավառնի կապույտ երկնքի թափանցիկ խորության մեջ և կհիանա նրան շրջապատող բնության կախարդական գեղեցկությամբ: Թրթուրը դեռ չգիտեր, որ պատրաստել է իրեն մի նոր, սքանչելի կյանքի համար…
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից