Tert.am-ը գրում է.

Իրանի իշխանությունները նոյեմբերի 21-ին Պակիստանի հետ սահմանի մոտակայքում միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռ են փորձարկել։

Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է բարձրաստիճան ամերիկացի մի պաշտոնյա, ով ընդգծել է, որ իրանական կողմի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի ընդունած բանաձևերից 2-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Ղադր-110» հրթիռը կարող է միջուկային լիցք կրել, իսկ դրա գործողության շառավիղը հասնում է 1.200 մղոնի:

Հայտնի է, որ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչն իր մտահոգությունն է հայտնել տվյալ փորձարկումների առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել