Դեկտեմբերի 7-ին՝ երկուշաբթի օրը, ձերբակալվել է ամերիկուհի Էլեն Ուիլյամսը՝ երեխա գնելու փորձի համար: Կինը Craigslist կայքում հայտարարություն էր տեղադրել՝ «անցանկալի նորածնի» ձեռք բերելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով շրջանային շերիֆի տեղակալ Էպիֆանիո Ռոդրիգեսին:Ատլանտայի արվարձանից 47-ամյա կինը մտադիր էր նորածին գնել իր 14-ամյա դստեր համար, այսինքն՝ ձեռք բերել թոռ կամ թոռնուհի: Աղջիկը երեխա էր ցանկանում և «կստանար՝ նրա օգնությամբ, թե առանց դրա»՝ ոստիկանությունում խոստովանել է գնորդը: Նա երաշխավորել էր վաճառող անձանց գաղտնիությունը:
Հայտարարությունը ջնջվել է կայքի ադմինիստրատորների կողմից, սակայն օգտատերերից մեկը հասցրել է այն պատճենել և փոխանցել իրավապահներին: Մայրը և դուստրը մեղադրվում են գովազդի կանոնները խախտելու և երեխաների վաճառքի կոչ անելու մեջ: Աղջիկն ազատ է արձակվել՝ հարազատների վերահսկողությամբ, իսկ նրա գործը կքննի անչափահասների հարցերով դատարանը: Մայրը մինչև դատը բանտում կմնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել