Lurer.com–ը գրում է.
ԴԱԻՇ-ի գրոհայինները մաքսանենգությամբ քիմիական և կենսաբանական զենք են փոխադրել Եվրոպա և պատրաստվում էին ահաբեկչակական հարձակումներ իրականացնել: Եվրոպական խորհրդարանի զեկույցից այդ տվյալներն այսօր ներկայացրել է Daily Star բրիտանական պարբերականը:
«Քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային նյութերն աննկատ բերվել են Եվրոպական միության տարածք»,- ասված է զեկույցում:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ ահաբեկիչներն իրենց շարքերում ակտիվորեն գիտնականների են հավաքագրում, ովքեր կարող են պայթյուցիկ նյութ ստեղծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել