Գրող և հրապարակախոս, հայ առաջին դեսպան, 1919-1920 թթ. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Անահիտ Աբգարյանը թեև ճապոներեն գիտեր, բայց իր աղախիններին հայերեն էր սովորեցնում: Իր հետ հայերեն խոսելու համար այդ ճապոնուհիներին կրկնակի աշխատավարձ էր տալիս:
Մի օր Աբգարյանին հարցնում են, թե ինչու է նա այդքան շռայլում, արդյոք արժի՞ հայերեն խոսելու համար այդքան գումար ծախսել:
-Երբ հեռավոր ափերում օտարերկրացին ինձ հետ հայերեն է խոսում, ես մտքով Հայաստան եմ տեղափոխվում և պատկերացնում եմ, թե գտնվում եմ ազգակիցներիս մեջ: Իսկ հայերեն խոսքն ինձ համար աշխարհի ոսկիներից առավել թանկարժեք է, -պատասխանում է Անահիտ Աբգարյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/edgarvardanyan1995/posts/398292696921179
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել