o-TWITTER-facebookTwitter սոցիալական կայքը ամփոփել է անցնող տարվա արդյունքները՝ ներկայացնելով հիմնական թրենդները, էմոձիները (սմայլ՝ խորհրդանիշներ) և ցանցին միացած հայտնիներին, գրում է gazeta.ru-ն:
Անցնող տարին Twitter-ը հռչակել է էմոցիի՝ հումորային խորհրդանշանների տարի, 2014-ը հռչակվել էր սելֆիի տարի: 2015 թ. ամենատարածված խորհրդանիշը ուրախության արցունքներն աչքերին սմայլն է: Ամենահայտնի թրենդը դարձել է զգեստի սպիտակաոսկեգույն թե սև-կապույտ գույնի վերաբերյալ քննարկումները սոցցանցերում:
Ամենաճանաչված թվիթն է համարվել One Direction խմբի մասնակից Հարի Սթայզլի ձայնագրությունը: Ero թվիթը 712 հազար ռեթվիթ է հավաքել:
2015 թ. ընթացքում Twitter-ի հանրահայտ օգտատերերի կազմը լրացրել են Բարաք Օբաման, Էդվարդ Սնոուդենը, Գայ Րիչին, Լյուկ Բեսոնը, Անտոնիո Բանդերասը, Գիլմերմո Դել Թորոն և Amazon-ի ղեկավար Ջեբ Բեզոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել