168.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին Twitter սոցիալական կայքում գրառում է արել, որի միջոցով շնորհավորել է «Բարսելոնային»՝ «Վալենսիայի» հետ խաղում մեկ միավոր վաստակելու համար:
«Շնորհավոր «Բարսային»՝ վաստակած մեկ միավորի համար»,- Twitter-ի իր էջում գրել է Գուտին:
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Վալենսիայի» հետ:
Իսպանական մամուլը գրում է, որ այս գրառումն ուղղված էր կատալոնացիների պաշտպան Պիկեին, ով հաճախ է ծաղրում Մադրիդի «Ռեալին» անհաջողությունների դեպքում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/12/08/571554.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել