Araratnews.am-ը գրում է.
Փորձագետները պարզել են, թե ինչպես կարելի է երկարացնել iPhone-ի և iPhad-ի լիթիում-իոնային մարտկոցների օգտագործման ժամկետը, գրում է TechInsider-ը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ ժամանակակից մարտկոցներն օժտված են լիարժեք լիցքավորման ցիկլերի սահմանափակ քանակությամբ: Մարտկոցներն աստիճանաբար կորցնում են արտադրողի նշած հզորությունը: Ամբողջական ցիկլ է համարվում մարտկոցի լիցքաթափումը 100%-ից մինչև 0%:
iPhone-ի մարտկոցները, օրինակ՝ նման անբողջական լիցքաթափման 100 ցիկլերից հետո կորցնում են հզորության 20%-ը:
Փորձագետների կարծիքով՝ մարտկոցի կյանքը երկարացնելու համար պետք է լիցքավորման մակարդակը պահել 80%-ից 40%-ի վրա:
Խորհուրդ չի տրվում սարքը լիցքավորել մինչև 100%:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/inchpes-erkaracnel-iphone-i-martkocneri-ogtagortcman-zhamketeh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



