Մորս սպիները պատմում են 1988թ-ի ավերիչ երկրաշարժի մասին. Մաշա ՄնջոյանLife.panorama.am-ը գրում է.

1988 թվական, դեկտեմբերի 7, Հայաստանի հյուսիս. այս օրը արդեն 27 տարի շարունակ իր հետ բերում է  նույն հիշողությունները՝ ավերիչ ու անդառնալի աղետ, որի զոհը դարձավ 25.000 մարդ:
27 տարի անց Գյումրու սպիները դեռ չեն անցել. այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսեց ծագումով գյումրեցի երգչուհի Մաշա Մնջոյանի հետ, ով թեպետ ծնվել է այս աղետից յոթ տարի անց, բայց մեզ հետ խոսեց այնպես, կարծես սեփական աչքերով է տեսել իր հարազատ քաղաքի ամենամեծ վիշտը.
«Երկրաշարժի ժամանակ ես անգամ ծնված չեմ եղել, բայց Գյումրիում չկա մեկն, ով չիմանա մեր հարազատ քաղաքի հետ կատարված այդ դժբախտության մասին: Ես ցավում եմ, որ եթե անգամ մարդիկ գտնվեն, ովքեր իրենց երեխաներին չպատմեն այդ դեպքի մասին, միեւնույն է, քաղաքում շրջելով դեռ կարելի է տեսնել աղետի հետեւանքները որքան էլ, որ անցել է արդեն 27 տարի: Գյումրու սպիները դեռ չեն անցել, առ այսօր դեռ կան տնակներում ապրող մարդիկ, կան ինձ տարեկից շատ երիտասարդներ, ովքեր ծնվել են այդ տնակներում ու նույն այդ տնակներից էլ ամուսնացել են: Բոլորն էլ Գյումրի մտնելիս կարող են նկատել, որ գյումրեցիների տխրությունը դեռ չի անցել, Գյումրու նախկին փայլը դեռ չի վերականգնվել, դրա մասին պատմել պետք չէ, դա շատ ակնառու է»,- նշեց Մաշան ու ավելացրեց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել