Barometer.am-ը գրում է.
1.Սանկտ Պետերբուրգում 3 անգամ ավելի շատ կամուրջներ և ջրանցքներ կան, քան Վենետիկում:
2.ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որի սահմանները ողողում է միանգամից 13 ծով:
3.Ուրալյան սարերը գոյություն ունեցող ամենահին սարերն են:
4.Մոսկվայի Կրեմլը մինչև մեր օրերը հասած ամենամեծ միջնադարյան ամրոցն է:
5.Ճապոնական ճաշատեսակ սուշին Ռուսաստանում ավելի հանրահայտ է, քան իր հայրենիքում:
6.Ռուսաստանում առնվազն 15 գաղտնի քաղաք կա. դրանք նշված չեն քարտեզների վրա, դեպի այդ քաղաքները տանող ավտոմայրուղիներ չկան, ոչ մի օտարերկրացի չի կարող այցելել դրանք, բայց փաստ է, որ այդպիսի քաղաքներ կան:
7.Ամառանոց հասկացությունը սկիզբ է առել Ռուսաստանում, շատ եվրոպական երկրներում քաղաքից դուրս տները հենց այդպես էլ անվանվում են՝ dacha:
8.Մատրյոշկա խաղալիքը ստեղծել է Վասիլի Զվյոզդոչկին անունով մի մարդ՝ 1900 թվականին: Նույն թվականին ռուս վաճառականները ներկայացրել են այն Փարիզյան համաշխարհային ցուցահանդեսին՝ որպես ռուս-հնադարյան խաղալիք և բրոնզե մեդալ շահել:
9.Մոսկվայում կան թափառական շներ, որոնք երթևեկում են մետրոյով ամեն օր՝ գնալով կոնկրետ կայարանից կոնկրետ կայարան. նրանք գիտեն, թե որ ժամերին որտեղ կարելի է համեղ ուտել :)
10.Ստրկատիրական կարգեր Ռուսաստանում երբեք չեն եղել:



