Աղջիկը պարզապես թելի կծիկը իջեցրեց լուծույթի մեջ. այն ինչ ստացվեց արդյունքում, կզարդարի ցանկացած ննջասենյակ (տեսանյութ)Մեզանից շատերը թելերը միանգամից ասոցացնում են շարֆերի, գլխարկների, մի խեսքով այն ամենի հետ, ինչը գործված է: Սակայն այս աղջիկը թելերից պատրաստում է լուսամփոփներ: Եվ նրա պատրաստածը չի զիջում խանութում վաճառվող լուսամփոփներին:

Ավելին, աղջիկն ասում է, որ իր քայլերին հետևելով՝ յուրաքանչյուրը կարող է նմանատիպ բան պատրաստել: Այն պատրաստելու համար ձեզ պետք կգան՝ բամբակե թելերի կծիկ, սոսինձ և մեծ փչովի գնդակ: Եվ վերջ, ժամանակն է ստեղծել իսկական գլուխգործոցը: Առաջին հերթին պետք է պատրաստել լուծույթը՝ թելերը թրջելու համար: Դրա համար պետք է խառնել հավասար քանակությամբ սոսինձ և ջուր, ու լավ խառնել այն: Հետո պետք է թելերի կծիկն իջեցնել այդ լուծույթի մեջ: Հիմա փաթաթեք կծիկը գնդակին:

Միայն երկու մեծ անցք թողեք, որպեսզի լուսատու դնեք այնտեղ: Երբ թելերը լավ չորանան, ուղղակի իջեցրեք գնդակը և զգուշորեն դուրս հանեք այն: Լուսամփոփը պատրաստ է: Անցկացրեք լարերն ու լույսը, և վայելեք այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել