keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

2015 թվականի ամենախայտառակ Photoshop-ային սխալները (Photo)

visibility 4155 commentմեկնաբանել
Названы главные фотошоп-провалы 2015 года

Սոցիալական ցանցերի օգտատերերը մշտապես գտնում են թեմաներ քննարկումներ ծավալելու համար։ Օրերս բլոգերների ծաղրի առարկա դարձան այն դիզայներները, ովքեր ալարկոտություն էին դրսևորել Photoshop-ով աշխատելիս, ինչի արդյունքում նրանց աշխատանքները քմծիծաղ են առաջացնում։ Ընտրվել են անվանի բրենդների և կազմակերպությունների համար 2015 թվականին պատրաստված ամենաֆեյլային պաստառները, որոնց վրա Photoshop-ը թերությունները շտկելու փոխարեն ավելի մեծ թերություններ է առաջացրել։

1․ Բրազիլուհի այս մոդելն ակնհայտորեն զրկվել է իր մարմնի բնական գծերից։

2․ Տոլերանտությունն այսպիսին է լինում։
3․ Victoria’s Secret-ի դիզայներները մի քիչ շատ են տարվել Photoshop-ով։

4. Չգիտեի, որ երգչուհի Արիանա Գրանդեն այսչափ հսկայական ձեռք ունի։

5. Դե իսկ մոդել Ջիջի Հադիդն էլ, պարզվում է, հսկայական ոտնաթաթ ունի։
6. Ամերիկյան Macy’s առևտրի սրահի դիզայներները մի քիչ չափն անցել են հեծանիվի չափերի առումով։ Հետաքրքիր է՝ աղջիկն իրո՞ք իրեն հարմար է զգում՝ դրա վրա նստած։
7. Նիկոլ Շերզինգերը բռնել է յոգուրտը ձգողականության ուժով։
8. Բրիտանական սեքս-շոփերից մեկի դիզայների կարծիքով էլ պտուկներն ավելորդ են։
9. Չինական դասական...
10. Մարմինն՝ առանձին, գլուխն՝ առանձին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել