Panorama.am-ը գրում է.
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` Մարին Լը Պենի գլխավորած Ազգային ճակատ կուսակցությունը տարածքային կառավարման մարմինների ընտրություններում ստացել է ձայների շուրջ 28%-ը: BBC գործակալության փոխանցմամբ` Ազգային ճակատի թեկնածուները 13 տարածաշրջաններից 6-ում զբաղեցրել են առաջին տեղը:
Անցկացված ընտրությունների արդյունքներով` հաջորդ շաբաթ Ազգային ճակատը կարող է ոչ միայն վերահսկել տարածքային կառավարման մանդատների զգալի մասը, այլ նման հաղթանակը կարող է դառնալ լուրջ հենակետ 2017թ-ին Մարին Լը Պենի նախագահական կամպանիայի համար:
Կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և նրա 25-ամյա ազգական Մարիոն Մարեշալ Լը Պենը իրնց շրջաններում (Կալեի և Երկնագույն ափի շրջանները)հաղթահարել են 40%-անոց շեմը, ինչը կուսակցության համար նոր ռեկորդ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ