Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook-ի իր էջում հիշեցրել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի մասին։
Շանսոնյեն տարածել է «Pour toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգը։
«1988 թվականի դեկտեմբերի 7-ին սարսափելի երկրաշարժն ավերեց Հայաստանը՝ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլելով և հարյուր հազարավորների թողնելով առանց տանիքի»,- գրված է տեսահոլովակին կից գրառման մեջ:
1988 թվական, դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե: 1988թ.-ի երկրաշարժն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի և Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղերն ու բնակավայրերը։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/07/aznavour/1867354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



