Արդեն ձմեռ է, ու ամենուր թաց է։ Չկա ավելի վատ բան, քան այս սառնամանիքին թրջված ոտքերը։ Եթե կոշիկներդ ջուր են քաշում, բայց չես ցանկանում կամ չես կարող այլ կոշիկներ գնել, ապա առաջարկում ենք այս պարզ հնարքը, որը 5 րոպե կտևի, և որի համար քեզ անհրաժեշտ կլինի սովորական մոմ և մազերը չորացնող սարք։ Անհրաժեշտ է պարզապես վերցնել մոմն ու այն ամբողջությամբ քսել կոշիկին, այնուհետև կոշիկին քսած մոմը տաքացնել վարսահարդարիչով։ Հնարավոր է մի փոքր խենթ հնչի, սակայն սա իսկապես բավականին օգտակար հնարք է։ Առաջարկում ենք փորձել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



