Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Քաղաքում» հեռուստասերիալից հայտնի Սոֆան՝ դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը:
-Սոնա, առաջինը կցանկանայի պատմեք, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:
- Այս շրջանում զբաղված եմ միայն թատերական գործունեությամբ: Աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ վերջերս բավականին ծանրաբեռնված թատերաշրջան ունեցա, ինչը միայն հաճելի է: Համագործակցում եմ «Էպսիդոն» թատերախմբի հետ, իսկ նրանց հետ համագործակցության հրավեր ստացա «Էպսիդոն» թատերախմբի հիմնադիր եւ ռեժիսոր Արմեն Սարգսյանի կողմից, նա առաջարկեց մասնակցել արդեն երկար կյանք ունեցող ներկայացման մեջ, որին էլ մեծ սիրով համաձայնեցի, իսկ ներկայացման արդեն իսկ իմ մասնակցությամբ պրեմիերան կկայանա դեկտեմբերի 14-ին՝ Համազգային թատրոնում:
-Գիտեմ, որ դերասանական արվեստին շատ լուրջ եք վերաբերվում, հետեւաբար կարելի՞է ենթադրել, որ Ձեզ համար կերպարների գլխավոր եւ երկրորդական լինելը էական չեն:
- Իսկապես ինձ համար էական չէ ես կխաղամ գլխավոր, թե երկրորդական դեր: Թատրոնում չկան երկորդականա դերեր, թերեւս նույնը կարող եմ ասել նաեւ կինոյի մասին: Որպես դերասանուհի անհիմն ամբիցիաներ չունեմ:
-Սոնա, Ձեզ համար ե՞ւս առաջնային տեղում է թատրոնը, թե գլխավորը դերասանիմասնագիտությունն է:
- Ես չեմ հավատում այն դերասաններին, ովքեր ասում են, թե չեն ցանկանում թատրոնում աշխատել: Յուրաքանչյուր դերասանի համար թատրոնում աշխատելը շատ կարեւոր է, իհարկե, նկարահանումները, ֆիլմերն ու սերիալները եւս պետք են, բայց թատրոնը դերասանին միշտ «ֆորմայի» մեջ է պահում, եւ հետո, հանդիսատեսի հետ կենդանի շփման զգացողություններն անհամեմատելի են:
-Հետաքրքիր է՝ ի՞նչ պալաններ կան առաջիկայի համար թե թատրոնի, թեհեռուստատեսային աշխատանքի եւ թե գեղարվեստական ֆիլմերի հետ կապված:
- Ես պատրաստ եմ յուրաքանչյուր առաջարկի կապված թե թատրոնի, թե կինոյի հետ: Ինձ հետաքրքիր է աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Իմ պլաններում միշտ թատրոնը կա, իսկ սերիալներից եւ ֆիլմերից առաջարկներ կստանամ, թե չէ, ցույց կտա ժամանակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ