Panorama.am-ը գրում է.
Ատլանտա նահանգից մի ամերիկացի` Ռոկի անունով, բավական հետաքրքիր փաստի առաջ է կանգնել. նրա iPhone 6S-ը, որը տաբատի գրպանում է դրված եղել, այրվել է: Արդյունքում նա ստիպված է եղել մարդկանց աչքի առաջ, սուպերմարկետի ավտոկայանատեղիում հանել տաբատը, փոխանցում է WSB-TV-ն:

Սմարթֆոնի տերն ասել է, որ խանութում գնված ապրանքը տեղավորելիս է եղել մեքենայի մեջ, երբ տաբատի գրպանում անսովոր զգացում է ունեցել: Մի քանի վայրկյան անց նա ծուխ է նկատել, անմիջապես զգացել է, որ ինչ-որ բան այն չէ ու արագ հանել տաբատը: Բայց iPhone-ը հասցրել է այրել գրպանը և նույնիսկ ներքնաշորերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել