Panorama.am-ը գրում է.
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին` ուղեկցությամբ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է պատմականորեն հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական ջերմ ու գործակցային կապերին, վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն ու կամրապնդվեն` ընդգրկելով նորանոր ոլորտներ:

Իր հերթին Վլադիմիր Չուրովը, խոսելով երկու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության մասին, ընդգծել է նաև միջմշակութային համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել